Մեզ համար հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ օտարերկրյա աջակից, ի դեմս Օլաֆ Շոլցի, իշխանազրկվեց: Արձանագրված արդյունքը հաստատում է նաև մեր այն կանխատեսումները, որ աշխարհի առաջատար երկրներում տարածվելու է խորքային փոփոխությունների ալիքը:
Հոգի կեղեքող և սպանող այս օրերում, երբ զգացի, որ շատ եմ երերում, որպես հենարան ձեռքս առա Սերո Խանզադյանի «Հայրենապատում» եռահատոր գրական կոթողի առաջին հատորը։
Կհեռանա նաև վերջինիս նախարարների կաբինետը, այդ թվում` Գերմանիայի ԱԳ (Auswärtiges Amt) նախարար Աննալենա Բերբոքը (Annalena Baerbock): Լավ է դա, թե վատ, չգիտեմ: Գիտեմ միայն, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) 2025 թ. հունվարի 31-ից սկսած կյանքի որևէ նշույլ չի ցուցաբերում:
Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ՝ ստանալով ընտրության մասնակիցների ձայների 28,6%-ը...
Այն տպավորությունն է, որը ահա Թրամփը ընտրվեց և իրականացնում է այն քաղաքականությունը, որն ինքը և իր կուսակցությունը համարում են ճիշտ ԱՄՆ-ի համար։ Այո, դա այդպես է․ նրանք, իսկապես, իրականացնում են այն, ինչ համարում են, որ ճիշտ է ԱՄՆ-ի համար...
Պատուհանից շատ սիրուն ա, ներքևում էլ։ Իսկ դրսում ցուրտ չի։ Սիրում եմ, երբ ձյունը ճռճռում ա ոտքերիս տակ՝ ճը՜ռ-ճը՜ռ, ինձ մի տեսակ՝ նոփ-նոր, դեռ չբացած ճռճռան նվեր եմ զգում։ Համ էլ քայլերս փափու՜կ-փափուկ են, ասես խտացրած ամպի վրա քայլեմ։ Երևի շատակեր հրեշտակները նույն զգացողությունն ունեն ամպի վրա քայլելիս՝ պիտի որ ամպը ճռճռա նրանց ծանրության տակ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստում է՝ հայտարարելով, թե, իբր, Հայաստանն ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր...
ՀՀ-ում նոր քաղաքական ուղղություն է ծնվում՝ ազգային լիբերալներ. սա, իհարկե, զավեշտ է առաջին հայացքից՝ հաշվի առնելով այս ճամբարի մարդկանց ճկունությունը՝ քաղաքական քարոզով գումար աշխատելու հարցում: Բայց հեռանանք այս անձերից և մի քիչ մտորենք գաղափարի շուրջ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...