Ռադիկալ ու ազատատենչ հայրենասերները պետք է իրենց մեջ ուժ գտնեն և օբյեկտիվորեն համեմատեն հասարակ հայ մարդու վիճակը Խորհրդային Հայաստանի «ստրկական» պայմաններում և ներկա «ազատության» պայմաններում:
Փիլիսոփայության քննությանը դասախոսը աթոռ է դնում սեղանին ու հանձնարարում է ուսանողներին ապացուցել, որ աթոռը գոյություն չունի։ Ուսանողներից մեկը երկու րոպե հետո հանձնում է տետրը և միակ ճիշտ պատասխանողն է լինում․ նա երկու բառ էր գրել՝ ի՞նչ աթոռ։
Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք...
Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի վայրի բնության, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանման մասին եվրոպական կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա)...
«Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...