ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 
  • Ազգայինը դարերից եկած ինքնությունդ է

    Ազգայինը դարերից եկած ինքնությունդ է

    Կիլիկյան Հայաստանից մազապուրծ եղած մեր հայրենակիցները տարբերվում են բոլորից իրենց ազնվականությամբ, իրենց ավելի ազգայինությամբ։ Դա հավանաբար նրանից է, որ թագավորական ազնվականությունը մինչև վերջ մնաց այնտեղ, օտար խաժամուժը չկարողացավ սերնդափոխություն անել, և ավելի ազնվական հայի կերպարը պահպանվեց։
  • Եթե ուզում ես քանդել երկիրը, ազատություն տուր ավանակներին

    Եթե ուզում ես քանդել երկիրը, ազատություն տուր ավանակներին

    Ավանակը կանգնած էր` ծառին կապված: Մոտով անցնելով` սատանան կապը քանդեց: Ավանակը գնաց հարևանների քաղաք և կերավ, ինչ աչքը կտրեց: Հարևանի կինը, տեսնելով այդ, հրացանն առավ ու կրակեց ավանակի վրա: Ավանակի տերը, լսելով կրակոցի ձայնը, դուրս եկավ փողոց, տեսավ իր ավանակին` սատկած, և կրակեց հարևանի կնոջ վրա: Տուն դառնալիս հարևանն իր կնոջը մեռած գտավ և սպանեց իշատիրոջը: Իշատիրոջ երեխաները, տեսնելով իրենց հորը` մեռած, կրակի մատնեցին հարևանի տունը: Վրիժառու հարևանը սպանեց նաև նրանց:
  • Թրամփին չի հաջողվի դառնալ նոր Ջորջ Վաշինգտոն

    Թրամփին չի հաջողվի դառնալ նոր Ջորջ Վաշինգտոն

    Թրամփի մերձավոր շրջապատից խոսակցություններ են տարածվում, թե ճիշտ կլինի Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն և Թրամփին տալ երրորդ անգամ ընտրվելու իրավունք:
  • Աստծո տենչանքը

    Աստծո տենչանքը

    Ես խոսում եմ լսող ականջին, մոտենում սպասող սրտին։

    Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց ժամանակն է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը՝ գիտակցելու համար, որ Ես քեզ հետ եմ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    Տե՜ր.

    Անապատական այս օրերի մեջ`
    Գբում գալարվող ցավերի միջից
    Ձայն ենք տալիս Քեզ՝ Դանիելի նման․․․
  • Պատրաստվում են վերանորոգե՞լ մեր բնակարանները

    Պատրաստվում են վերանորոգե՞լ մեր բնակարանները

    Սրանց ասելով, տրանսպորտի ուղևորավարձը թանկացել է, քանի որ նոր ավտոբուսներ են ներմուծել:

    Սրանց ասելով, մետրոյի ուղևորավարձը թանկացել է, քանի որ պատրաստվում են նորացնել մետրոպոլիտենի ողջ համակարգը:
  • Ժողովրդի ասած՝ տեղ հասանք

    Ժողովրդի ասած՝ տեղ հասանք

    Մի շաբաթ է, հայկական համացանցը ցնցվում էր զայրույթից ու վիրավորանքից․
  • Գրոհում է «Արդշինբանկ»-ը

    Գրոհում է «Արդշինբանկ»-ը

    Չէ՛, վերտառությունում թառած «գրոհել» բայը չեմ շփոթել այլ հասկացության հետ:
    Հենց ԳՐՈՀՈՒ՛Մ է:
    ՈՒ՞մ:
    Ով համապատասխանի «մարդաորսի» ջանադրաբար կազմված ու գաղտնի գործող ուղեցույցի չափանիշներին...
  • Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) չի հարգում Հայաստանի օրենքները

    Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) չի հարգում Հայաստանի օրենքները

    Հայաստանը Գերմանիայում դեսպանություն ունի: Ի՞նչ կլինի, եթե Գերմանիայում Հայաստանի դեսպանությունն այցելուներին, մասնավորապես`ազգությամբ գերմանացի Գերմանիայի քաղաքացիներին, պարտադրի բոլոր փաստաթղթերը դեսպանություն հայերեն լեզվով ներկայացնել: Ընդ որում, ընդհանրապես չընդունի գերմաներեն լեզվով գրված փաստաթղթերը: Մեկ-երկու այդպիսի դեպք և Գերմանիայում Հայաստանի դեսպանին «կհրավիրեն» Գերմանիայի ԱԳՆ (Auswärtiges Amt) և նախարար Աննալենա Բերբոքը (Annalena Baerbock) բողոքի նոտա կփոխանցի Հայաստանին:
  • Եղիշե Կիրակոսյանին

    Եղիշե Կիրակոսյանին

    Երեկ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ-որ պայմանների դիմաց հետ վերցնելու Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից հետո երկու գործողություն կարող եք անել`

    ա) կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները: