ԱՄՆ –ի նորընտիր նախագահի գահակալության չորս օրում ոչ մի անգամ չլսեցինք խաղաղության «պայմանագիր» բառը: Ինչքան էլ ցինիկ է հնչում «ազգային, ազատագրական, հայրենասիրական» պատերազմներին սովոր մեր ականջներին «գործարք» բառը, մարդն իրերը կոչում է իրենց անուններով...
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, իր պաշտոնավարման առաջին իսկ օրը, բազմաթիվ հրամանագրեր է ստորագրել: Դրանց թվում է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա աջակցության բոլոր ծրագրերը 90 օրով սառեցնելու մասին որոշումը: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Ասում են՝ պետք է հասկանան այդ ծրագրերի նպատակայնությունը...
«Ազգային» և «պետական» եզրույթները միմյանց հակադրելիս, ավելին՝ այդ համատեքստում աստիճանաբար «պետական» եզրույթը իբրև «եզակիության, կարևորության, պետության կողմից առանձնակի արժևորման» խորհրդանիշ դիտարկելիս, նախ, հարկ է ելակետ ընդունել, որ այդ հարցադրումները սոսկ քաղաքական կողմնորոշման ոլորտից չեն...
Թրամփի սպառնալից և պահանջկոտ պարտադրանքների, գրառումների ու հայտարարությունների իրավիճակում, փաստորեն, հաղթեց երրորդ համաշխարհայի՞նը, ատոմային ռումբն ու պատերա՞զմը...
Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով, մոլիբդենով։ Ադրբեջանի նավթն ու գազը արդյունահանվում է միջազգային կոնսորցիումի հետ համագործակցող պետական «Սոկար» ընկերության միջոցով, ածխաջրածինների վաճառքից գոյացած միլիարդավոր դոլարներով Ադրբեջանի բանակը սպառազինվեց։
ՀՀ-ում ռուսական կողմնորոշման (քննարկելի հարցադրում է, թե դա ինչ է. մարդ կա՝ Վատիկանից փող է ստանում, ռուսամետ թեզեր է առաջ քաշում) որևէ կարող քաղաքական դերակատար ուժ չկա: Սա գնահատական չէ, այլ՝ փաստ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...