ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 
  • Վարակն արդեն Հայաստանում է

    Վարակն արդեն Հայաստանում է

    Իմ շրջապատում արդեն երևի հարյուրերորդի վարակված, հիվանդ կամ արդեն հիվանդացած լինելու մասին եմ լսում: Մեծ մասը նկարագրում է հետևյալ կերպ՝ այլանդակ վարակ է, բարձր ջերմություն ունեմ կամ ունեի, եթե արդեն ապաքինվում կամ ապաքինվել են: Հետաքրքրվում եմ՝ որքա՞ն, պատասխանում են՝ 38- ից ավելի, ոմանք էլ՝ 39- ից ավելի…
  • Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղղակի հիմարություն է

    Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղղակի հիմարություն է

    ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու, բայց փոխարենը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ։

    Նիկոլական պրոպագանդան կեղծ եւ ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։

    ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից, այն փաստացի ավանտյուրա է:

    Ավանտյուրա է նախ ՀՀ-ի, ինչու չէ նաեւ ՌԴ-ի եւ Իրանի նկատմամբ։
  • Հայ-ամերիկյան «պատմական փաստաթղթի» հիմնական առանցքը հակառուսականությունն է

    Հայ-ամերիկյան «պատմական փաստաթղթի» հիմնական առանցքը հակառուսականությունն է

    Կարդացի հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության «պատմական փաստաթուղթը»․ իրականում այդքան երկար-բարակ գրած և գեղեցիկ փաթեթավորած տեքստի հենց առաջին վանկը խոսում է այն մասին, որ փաստաթղթի հիմնական առանցքը հակառուսականությունն է, ինչպես նաև՝ Իրանին ուղղված տողատակային ականները։ Մասնավորապես, այս համագործակցությամբ ԱՄՆ-ը՝ Իրանի հետ կապված, ուղղակիորեն «կապում» է Հայաստանի ձեռքերը (հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» ԱՄՆ-ի կողմից հրապարակվող փաստաթղթերում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»)։
  • Վերջում կմնա խաբված ժողովուրդը

    Վերջում կմնա խաբված ժողովուրդը

    Այնպիսի հանրային ոգևորություն, որ կա այս օրերին, ես տեսել եմ 2018-2020 թվականներին` մինչև պատերազմը:
  • Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը

    Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը

    Արարատ Միրզոյանի հետ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրած ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը ոչ գործընկերային, երեսպաշտական քայլ կատարեց հայ ժողովրդի հանդեպ, բացեիբաց կեղծելով իրականությունը և հայտարարելով, թե Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել ժողովրդավարության ոլորտում:
  • Դրածո իշխանությունը բոլոր նախադրյալներն ունի կորցնելու «իր ժողովրդին»

    Դրածո իշխանությունը բոլոր նախադրյալներն ունի կորցնելու «իր ժողովրդին»

    Այն, ինչ անում են Արևմուտքի «գունավոր հեղափոխությունները», կարճ կարելի է ձևակերպել այսպես՝ նրանք ժողովուրդներին գողանում են իրենց սեփական պետություններից...
  • «Կանոնադրությունը» չի կարող Հայաստանի համար նպաստավոր դիրք ստեղծել տարածաշրջանային հարևանների հետ հարաբերություններում

    «Կանոնադրությունը» չի կարող Հայաստանի համար նպաստավոր դիրք ստեղծել տարածաշրջանային հարևանների հետ հարաբերություններում

    Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն»: Նկատենք, որ քաղաքական քննարկումների օրակարգ նետվեց պայմանագիր եզրույթը, բայց «ծնվեց» կանոնադրություն:
    Սա ոչ այլ ինչ է, քան սովորական խաբեբայություն կամ «գեղցու կռուտիտ», որն իբր մոլորության մեջ պետք է գցի հայաստանյան հանրությանն առաջիկա ընտրություններից առաջ, իսկ միջազգային գործընկերներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական վեկտորները քողարկելու համար...
  • Ձվից նոր դուրս եկածները հավակնում են երկրում քաղաքական օրակարգ թելադրել

    Ձվից նոր դուրս եկածները հավակնում են երկրում քաղաքական օրակարգ թելադրել

    Ամերիկյան և ընդհանրապես արևմտյան հայտնի լրատվականներում պետության անվտանգային, ռազմական և քաղաքական այլ թեմաներով փորձագետների և վերլուծաբանների դերում հանդես են գալիս հատուկ ծառայությունների նախկին ղեկավարներ, բանակի նախկին գեներալներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ...
  • Ադրբեջանի բախտը բերել է, որ Հայաստանում դեսպան չունի

    Ադրբեջանի բախտը բերել է, որ Հայաստանում դեսպան չունի

    Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինին կանչել են ՀՀ ԱԳՆ և բողոքի նոտա են հանձնել, որովհետև՝ մեջբերում. «... համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»...
  • Բավակա՛ն է

    Բավակա՛ն է

    ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթի լրիվ անվանումը գրեք և հայերեն և անգլերեն: