Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի երեկվա սափրվելն իր վրա բևեռեց ոչ միայն հայաստանյան հասարակության ու ԶԼՄ- ների, այլ նույնիսկ ռուսական որոշ լրատվամիջոցների ուշադրությունը, ինչպես, օրինակ, РБК- ի: Ինչո՞ւ…
Պետբյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի վտանգավորության մասին խոսվեց բավականին շատ ու հանգամանալից։ Սակայն նրա մանիպուլատիվ լինելու փաստն այդքան էլ խորքային չներկայացվեց, չնայած Փաշինյանի տեսակը ճանաչող յուրաքանչյուր ոք հոգու խորքում հասկանում էր, որ ասված թեզերը կա՛մ կիսաճշմարտություններ են, կա՛մ, հերթական շարքային սուտ։
2023 թվականին ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հատկացրել է 2,5 մլրդ դրամ` չորս նոր ֆուտբոլային դպրոցների կառուցման համար։ Դրանք նախատեսված էին Երևանում, Իջևանում, Մարտունիում և Արարատում։
ՀՀ Կառավարության նիստը դարձել է տգիտության խոռոչ, որից յուրաքանչյուր հինգշաբթի օր հորդում է տխմարածին դատողությունների հեղեղ, որն էլ կարող է ապագա պատմաբաններին հասցնել հոգեընկճման։
Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել: Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր...
Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների մի զգալի հատվածում ակնհայտ երևում է արևմտամետ քարոզչական խոսույթը, որն, անշուշտ, համեմվում է հակառուսական հռետորաբանությամբ...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...