Օրերս, ճանապարհին մեքենայով ընթանալիս, մի ուրիշ մեքենա դեմս կտրեց հերիք չէր, մյուս մեքենաներին էլ խանգարեց, թեքվեց աջ ու ձախ՝ առանց թարթիչ միացնելու։ Մի խոսքով, մի քանի վայրկյանում բազմաթիվ վթարային վիճակներ ստեղծեց։
Բաքվում խոշտանգվող հայ գերիների անորոշ ճակատագիրը շարունակում է մնալ ախտահարված հայ հասարակության ողբերգություններից մեկը։ Այս ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ իշխանությունների անտարբերությունն ու անհոգությունը երբեմն-երբեմն հիմքեր են տալիս մտածելու, որ գերեվարվածների ընտրությունն էլ էր հանցավոր համաձայնության արդյունք, և նրանք երբեք չպիտի ազատ արձակվեն, որպեսզի չխոսեն։
Երեկ հայտնի դարձավ, որ Իսրայելի իշխանությունները որոշել են հետաձգել Իրանի վրա հարձակումն ամերիկյան ԶԼՄ- ներում դրա նախապատրաստման մասին հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո:
Երբեմն զարմանում ես, ապշում. այդ ի՞նչ գերբնական ուժ են ունեցել մեր տատուպապերը, այդ որտեղի՞ց նրանց կամային այդ հատկանիշները, այդ կամքի ուժը, որ ապրեցրել է, ուժ տվել։
Այն հարցին, թե ո՞ր հասարակական կարգն է ավելի լավը, դեմոկրատիա, թե ավտոկրատիա կոչեցյալները, մի կողմ դնելով անվանումների պայմանականությունը, պետք է հարցին մոտենալ այն տեսանկյունից, թե տվյալ քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլ պայմաններում դրանցից որն է ավելի կենսունակ։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...