Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը արտադրում է ամենագնաց ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված լազերային հրանոթները ոչնչացնում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, արձակած արկերը, զինտեխնիկան։
Մինչ այսօր ես վստահ էի, որ «զիբիլի վրայի կատուներով» զբաղվում էր բացառապես Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը: Սխալվեցի, քանզի վերջինս Հայաստանում բարձրաստիճան գաղափարակից ունի:
... Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...