Եթե կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են մեր բոլոր դժբախտությունների պատճառը, մեծապես սխալվում եք: Իրենք Հայաստան պետության օրգանիզմի քաղցկեղածին ուռուցքի երևացող մասն են, սառցալեռան երևացող մասը, իսկ իրականությունն ավելի ահավոր է։
Իմ կյանքում հասցրել եմ ամեն տեսակ մարդու ճանաչել. նամուսից խոսացող անբարոյականների, թասիբից խոսացող անթաաիբների, կեղծ բարեպաշտների, հայրենավաճառներին սատարող հայրենասերների, եկեղեցում չոքած աղոթող լրբերի, ամոթից խոսացող ստախոսների: Ամեն տեսակի:
Մեր ամենամեծ խնդիրը և ողբերգությունը հաղորդակցական է։
Այսօր խցանված են հաղորդակցական բոլոր խողովակները, և զարմանալ պետք չէ, որ դրանք վերածվել են վթարային կոյուղիների։ Մաքուր հաղորդակցության փոխարեն մեր հասարակությունը ստանում է գարշահոտ կեղտարտադրություն։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...