Կարծիք կա, որ եթե 6 տարի շարունակ «նախկինների» և «ներկանների» կաղապարի մեջ գտնվող հանրությունը ևս 2 տարի ականատես լինի քաղաքական պորտապարերին, ապա հանրության 80 %-ը հիասթափվելու է բոլորից։
Հայաստանն իր պատմության ամենադրամատիկ փուլի մեջ է մտել։ Ավելի դրամատիկ, քան 1915-ին կամ 1920-ին էր, քանզի 1915-ից հետո կարողացանք պետություն ստեղծել, թեև չկարողացանք պահել...
Ճի՞շտ եմ հիշում, որ «Հայաստանը՝ կարմիր շորերով, թունելի մեջ էր, որտեղ մի կողմից արջն էր, մյուս կողմից՝ ցուլը՝ պատրաստ հոշոտելու»: Եթե ճիշտ եմ հիշում, մի հատ հարցնենք՝ ինքը էդ ընթացքում ինչի՞ ա թռել Բեռլին՝ հեծանիվ քշելու:
ՈՒրեմն, էն, ինչն էսօր տեղի է ունենում հայաստանյան իրականությունում, համաշխարհային քաղաքականության ու քաղաքագիտության մեջ եզակի ու չլսված դեպք է (համենայն դեպս, ես գոնե չգիտեմ)...
Աշնանը սպասվում են Հայաստանի ապագայի հետ կապված լրջագույն իրադարձություններ, որոնց համար Հայաստանի իշխանությունները ունեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի (հավանաբար, վերապահումներ ունի Ֆրանսիան), Թուրքիայի աջակցությունը։ Այդ «իրադարձությունները» հաջողությամբ իրագործելու համար Հայաստանի իշխանությունները կարիք ունեն հայաստանյան հանրության աջակցության կամ, առնվազն, չեզոք լոյալության։
Իհարկե չեմ բացառում, որ սա պատրվակ դառնա Բայդենի՝ մրցավազքից դուրս գալու համար: Նրա նկատմամբ ներքին ճնշումը բավականին մեծ է: Նույնիսկ ամենից հավատարիմ թիմակիցներն են նրան կոչ անում չշարունակել պայքարը, իսկ հիմնական քաջալերողները նրա ընտանիքի անդամներն են...
Անգլիացի մի շատ հայտնի գրող կա՝ Ռոալդ Դալ անունով։ Եվրոպացիները խելակորույս կարդում են նրա գործերը՝ պարտադրելով նաև մեզ նման երկրներին։ Հայաստանում էլ վերջին տարիներին, ենթադրաբար՝ կոնկրետ պատվերով, թարգմանում ու մասշտաբային տպում են Դալի ստեղծագործությունները, դպրոցներին էլ նախարարությունը ներքին կարգով պարտադրում է, որ երեխաներին հանձնարարեն։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...