Մաշտոցի այգու խորքում մի մեծ խնձորենի կար. կարող ա հիմա էլ կա, վաղուց չեմ եղել։ Խնձորի սեզոնին, երբ առավոտ շուտ Տոմիկիս հետ այգի էինք գնում՝ զբոսնելու, դեռ այգին դատարկ-դատարկ էր լինում, բայց միշտ մի հոգի կամ երկու հոգի տեսնում էինք խնձորի ծառի տակ՝ ճյուղերից խնձոր էին պոկում, գետնին թափածներն էին հավաքում։
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարանքից, [քանզի], ինձ՝ խավարիս, լույս կարծելով՝ բարին են համբավում. եղկելիիս՝ երանելի և ողորմելիիս առաքինի են հռչակում, այնինչ ողբալի եմ ես ու անթիվ մեղքերով լի:
Իսկ միջանցքի հա՞րցը: Դե, դա «կարմիր գիծ» է ՀՀ իշխանությունների համար, մոտավորապես, ինչպես անկլավների պատմությունը 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Լավ, ինչպես Արցախի էթնիկ զտումը մինչև 2021 թվականի մայիս-հունիս ամիսները։
Այսինքն, «կարմիր գիծ» եթե խախտելու լինի թշնամին, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները...
Թվում է, թե մեր հարցերի վերաբերյալ կիսահայհոյախառն լեզվով անվերջ քննարկումները վաղուց արդեն դարձել են կոնտրպրոդուկտիվ, քանի որ մեր էության, հնարավորությունների ու նպատակասլաց գործել չկարողանալու հետ կապված ամեն ինչը պարզ ու հայտնի է, և այլևս այս ուղղությամբ խորանալու տեղ չկա...
Այսօր Հայաստանում կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով ոչ միայն խոսում է, այլև գործում է։ Եթե դա լիներ ազգային ուղղվածություն ունեցող ընդդիմության ներկայացուցիչ, ապա հայկական պետության հողերը աջ ու ձախ չէին «վաճառվի»...
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...