Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր ՏԳ ալիքում հրապարակել է սենսացիոն բնույթի գրառում, որտեղ խոսում է Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի տված և առայժմ չհրապարակված «հարցազրույցի» մասին։
ՈՒրեմն՝ կանգնել եմ կողքը, սեր եմ բացատրում, հիացած նայում եմ, հայացքով շոյում, գուրգուրում։ Ինչ ասես՝ ասացի, սիրտս քուլա-քուլա հանեցի, լցրեցի ոտքերի տակ։ Կանգնած է անշարժ, իբր՝ չի լսում, իբր՝ ես քո իմացած ծառերից չեմ։
Աժ պետաիրավական հանձնաժողովը սաhմանել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը այսուհետ պետք է ստանա 866 հազար, իսկ այդ հանձնաժողովի անդամները՝ 602 հազար դրամ աշխատավարձ։
Վանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ընտրական հանձնաժողովը, «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապերի համար, Վանի քաղաքապետ ընտրված Զեյդանին` պրոքրդական DEM կուսակցությունից, զրկել է վաստակած մանդատից, ինչի արդյունքում քաղաքապետի մանդատն անցել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին, ով երկրորդ տեղն էր ձայների թվով...
Բորխեսը հրաշալի գործ ունի՝ «Ավետարան ըստ Մարկոսի», որտեղ մի երիտասարդ մի խումբ բոցավառ տգետների համար բազմիցս ընթերցում, մեկնաբանում և վերընթերցում է Մարկոսի ավետարանը...
ԻՆչպես երևում է դեպքերի զարգացումից՝ թշնամու դեմ կզելն էլ չի օգնում: Գավառական շուստրիների առաջին խումբը, ովքեր մտածում էին, թե առանց ուժային բալանսի հնարավոր է յոլա գնալ, ժամանակ շահել, ատամները սեղմած սպասել՝ արդեն Բաքվի բանտում են։ Այնտեղ անհամբեր շուստրիների հաջորդ խմբերին են սպասում։
Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։
Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միությունում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» վերնագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է բոլոր այն ընթերցողների համար, որոնք հետաքրքրվում են հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի և արևմտյան տերությունների խաղացած դերով։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...