Այս խնդրի մասին երկու օր առաջ էի ուզում գրել։ Բայց այն այսօր էլ է ակտուալ ու վաղն էլ է ակտուալ լինելու։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված հեղափոխությանը մասնակցած տարբեր շրջանակների դեմ ուղղված արշավին։ Նայում եմ, Կոնսերվատորիայի ուսանողները բողոքում են բուհի փակման որոշման դեմ, իսկ մարդիկ չարախնդում են, թե բա 2018-ին փողոց են փակել ու հիմա արդար է, որ հայտնվել են կառավարության թիրախում։