Ինչքան էլ պարադոքսալ հնչի, թույլերի ու շատ թույլերի գոյատևման համար մղվող պայքարում դրա գաղափարական բաղադրիչը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան բիրտ ուժով ապրող հզորների համար, որոնք կարող են ամենախայտառակ գաղափարական սխալները թույլ տալ իրենց։
Սուն Ցզին, այս միտքն արտահայտելով, նկատի ուներ, որ պատերազմող կողմի համար լավագույնն այն է, երբ իր հաղթանակը թշնամու նկատմամբ ամրագրվում է առանց ռազմական գործողություններ սկսելու։
2018 թ. քաղաքական իրադարձություններին և իշխանափոխությանը հարյուր հազարավոր քաղաքացիների զանգվածային ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ առաջնահերթություն էր հրչակվում արդարության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական հավասարության խնդիրների լուծումը: Արցախի և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցերում արմատական շրջադարձի մասին չէր խոսվում:
Մարդկանց ապրելու և հարատևելու մասին արմատական բնույթի ինֆորմացիան սերնդեսերունդ կարող է փոխանցվել երկու ճանապարհով՝ գենետիկ և բանավոր ու գրավոր փոխանցումով։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...