ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Թիֆլիսի կուսանաց անապատը

    Թիֆլիսի կուսանաց անապատը

    Թիֆլիսի նշանավոր (եթե ոչ՝ ամենանշանավոր) տոհմերից մեկը Բեյբությաններն էին։ Նրանք պարսկաբնակ էին ու զինվորականներ, որոնք ծառայել էին պարսից, հետագայում վրաց ու ռուսաց բանակներում։ Նրանց նախահայր Ասլանը (որին թիֆլիսցիք կնքեցին Խոջա՝ հարուստ, մեծատուն, մականվամբ) Պարսկաստանից գաղթում է Թիֆլիս և քաղաքից դուրս՝ Հավլաբար արվարձանի մոտ եղած գերեզմանատան մոտ, 1655 թ․ կառուցում է Ս․ Աստվածածին եկեղեցին։ Հիմնողի անունով այն կոչվում է Խոջայի վանք՝ Խոջիվանք:
  • Պարտության հիմքը դրվել է 1994-ի սեպտեմբերին՝ «հաղթական» զինադադարից հետո

    Պարտության հիմքը դրվել է 1994-ի սեպտեմբերին՝ «հաղթական» զինադադարից հետո

    Ներհայաստանյան քաղաքական քննարկումների թիվ մեկ առարկան Ղարաբաղի հարցն է: Այս թեման առաջին հորիզոնականում է 1988-ից: Դրանով են միշտ պայմանավորված եղել բոլոր քաղաքական գործընթացները, իշխանափոխությունները, կադրային տեղաշարժերը և արտաքին աշխարհում մեր գործողությունները: Այս թեման նախկինները, ներկաները, գործիչներն ու չգործիչները, ռուսամետ-արևմտամետ «վերլուծաբաններն» ու, մի խոսքով, բոլորը, հասկացող և չհասկացող քաղաքագետները առավոտից իրիկուն դնում- վերցնում են:
  • Թույլ չտալ նոր պատերազմ և ցեղասպանություն Արցախում
  • Զգացե՛ք  տարբերությունը

    Զգացե՛ք տարբերությունը

    Այսօր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել դեպի Արցախ մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով։
  • Մեր օրերի խրոնիկա

    Մեր օրերի խրոնիկա

    Բութը, ճկույթը, բռունցքը և միտքը հանդիպեցին։ Բութն ասաց` ամեն ինչ լավ է:

    Ճկույթն ասաց` ի՞նչն է լավ, պետք է փախչել:
  • Ինչ ասաց հայտնի անձնավորությունը Հռչակագրի տեքստի մասին և ինչու

    Ինչ ասաց հայտնի անձնավորությունը Հռչակագրի տեքստի մասին և ինչու

    Հիմա կարող եմ հանգիստ խոսել, թե ինչ ասաց հայտնի անձնավորությունը Անկախության հռչակագրի մասին: Իր ասածը բացահայտում է 2018-ի Դավադրության բուն նպատակը, այսինքն, այն քաղաքական գիծը, ինչի համար նրան բերել են իշխանության, ու ինչն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որի հետևանքով կարող է վերանալ Հայաստանի պետականությունը: Սա հասկանալու համար պետք է վիճակը սթափ գնահատել՝ առանց էմոցիաների:
  • Ընդունիր փորձությունները

    Ընդունիր փորձությունները

    Կարող է այնպես լինել, որ վերահաս փորձություններն ու պատուհասները հաղթելով` թուլացնեն քեզ:
  • Աղոթք չար աչքի և չար լեզվի դեմ

    Աղոթք չար աչքի և չար լեզվի դեմ

    Տե՛ր Աստված, մարդասեր

    Հոր Որդի, Դու որ օգնական

    և պահապան ես Քեզ

    հուսացողներին, գթա՜ Քո

    արարչական ողորմությամբ,

    և մեզ, անփորձ ու անսայթաք պահիր սատանայի

    որոգայթներից:
  • Անկախությունից անկախ

    Անկախությունից անկախ

    Դեռ ուժը տեղն է, ոտ ու ձեռով է,

    իր «հա»-ն ու «չէ»-ն էլ դեռ ինքն է անում...
  • Մեծ նավերինն է մեծ նավարկությունը

    Մեծ նավերինն է մեծ նավարկությունը

    Նկարում իրենց բարերարություններով հայտնի տեր և տիկին Մովսիսյանների հավատավոր ընտանիքն է՝ ողջ կազմով: