Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։
Մերձբալթյան բոլոր երկրներում թանգարաններ կան, որտեղ փակցված են այդ երկրների պետական դավաճանների լուսանկարները և նկարագրված են վերջիններիս դավաճանությունների մանրամասները:
Ամեն անգամ, երբ անցնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մեքենաների շարասյունը, և ականատես եմ լինում ինքնաբուխ «ողջույնի» տարափին, բավականություն եմ ստանում:
Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը՝ ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։
…1918 թվականին փորձեցինք ռուսական կայսրության ծայրամասային, աննշան, նույնիսկ հայության համար արհամարհած քաղաք կամ գյուղաքաղաք Երևանը մայրաքաղաք դարձնել:
Արևմտյան գլոբալիստական էլիտաները հակազդում են օբյեկտիվ գործընթացներին, հրահրում քաոս, հին ու նոր հակամարտություններ, իրականացնում, այսպես կոչված, զսպման քաղաքականություն, իսկ իրականում խարխլում զարգացման ցանկացած այլընտրանքային ինքնիշխան ուղի։
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...