-
Խելագարվելու ժամանակներ են։ Բժիշկն ու հիվանդը չեն զանազանվում, երկուսն էլ նույն ձյունաճերմակ խալաթով են։
-
Խանութում պարտքով առևտուր անողների հերթը ձգվում էր: Իրարից ամաչելով, իրար աչքի մեջ չնայելով… Պարզվում է՝ ամսվա կեսից միշտ է այդպես լինում, մարդիկ չեն ձգում մինչև ամսվա վերջ:
-
Վերջին 50 օրվա բողոքի ցույցերի ընթացքում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. Ֆրանսիայի հրապարակի միջին տարիքը 35 է, իսկ մեր դեմ կատաղի կենաց-մահու կռիվ տվող զանգվածի միջին տարիքը 65-ից բարձր է:
-
«Միջազգային հանրություն» կոչվածի աչքի առջև Արցախյան վերջին պատերազմի սանձազերծման, Հայաստանի մայրաքաղաքում թրքաբարո ծեծուջարդի դեպքերի և քաղաքական ահաբեկչության ականատեսները դեռ չեն համոզվե՞լ, որ եթե կրկին հայոց ցեղասպանություն կազմակերպվի, ապա «միջազգային հանրություն» ասածը ծպտուն անգամ չի հանի։
-
«Նորի» սկիզբը «դնելու» համար, նախ պետք էր տեղը-տեղին` սարքով-կարգով քանդել «հինը»: Բայց արի ու տես` «հինը» շատ էր կամակոր, ոչ մի կերպ չէր ուզում քանդվել:
Այդ համառությունից էլ օգտվեցին «նախկինները»:
-
Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։
-
Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ:
-
Պողոսը անբացատրելի երջանիկ ժպիտով տեղավորվեց նստարանին:
Կոշտ էր: Բայց ուշադրություն էլ չդարձրեց: Ուրախ էր: Էժանով, կիլոն՝ 1000 դրամով կարտոֆիլ էր ձեռք գցել, ամբողջ երեք կիլո: Ու մի լիտր էլ սփրթնած ձեթ՝ 1500-ով: Եվ դեռ մի քանի հարյուր դրամ էլ մնացել էր՝ վաղվա տրանսպորտի փող:
-
Երևանի պետական մանկավարժական համալսարանում օրերս կայացավ Վրեժ Սարուխանյանի «Տարոնականչ» գրքի շնորհանդեսը։ Սովորական մանրամասներ չեմ ուզում ներկայացնել շնորհանդեսից, կարծում եմ՝ այդ մասին դեռ գրողներ շատ կլինեն։
-
ԱԱԾ-ականները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և իրենց հետ տարել տնօրենին՝ Բագրատ Եսայանին։