-
Թուրքը ոչ միայն հողի, տարածքի, երկրների ու մշակույթի գող է, նաև՝ անգերազանց ընդօրինակող:
-
Երիտասարդ տարիներիս բացասական, անմարդկային, չարամիտ արարքներ գործող անձանց կեսկատակ-կեսլուրջ վիրավորական հարց էին տալիս. Մա՞րդ ես, թե՞ միլիցա:
-
Դու վատ չե՞ս զգում, Նիկո՛լ, որ քեզ պաշտպանում են Հոռոմի խնդիրներ և հոգեբանական օգնության կարիք ունեցողները, Կայարանի առևտրի կենտրոնների մոտ ծվարած ու բակերի «բնակիչները», գնելատիպ, քիսոյատիպ զանգվածները։
-
Իմ հայրենիքը հիվանդ է անմիաբանությամբ: Ո՞վ այդ ախտի մանրէն հասցրեց այս հպարտ ազգին, չգիտեմ, բայց սա բարեբեր մարգագետնի վերածված վաղնջական, արդեն մոռացված գերեզմանների մամռապատ շիրմաքարերի տակից ժամանակ առ ժամանակ ծլարձակող թունավոր ծիլ է, որ շատ արագ հաստաբուն ծառուտի է վերածվում, խլում մեր շնչելու օդը:
-
Մեր ազգային նվիրումի Շուշին թրքահարճը դավադրաբար հանձնեց։ Սողեսող հանձնեց մեր հաղթանակը, մեր ազգային միասնության և ուժի բռունցքը։
-
Նիկոլը երբեք չի հարգել Հայաստանի քաղաքացուն, քանի որ նրան միշտ ստով է կերակրել։
-
Է՛հ, մինչ մենք կռիվ ենք տալիս՝ Արցախն արդեն կարծես կողմորոշվել է. նրա հեռուստաալիքն արդեն պաշտոնական լուրերը ռուսերեն է հաղորդում:
Գետինը պատռվեր՝ մտնեինք մեջը:
-
Ազգային շարժումը չընկրկեց, անցնելով բոլոր փորձությունների միջով, այն «չմարեց», ինչպես սիրում են անտեղի կրկնել քարոզիչները, ճիշտ հակառակը՝ միանշանակ հզորացավ, շրջադարձը բացառվում է.
-
ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաներ արդարացրել ու օրինականացրել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, արել ու շարունակում են անել Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ:
-
Ասել է՝ մենք հաղթողներ ենք, մուրացկանի նման ձեռքներս մեկնած ո՛չ մեկից երբե՛ք խաղաղություն չենք խնդրել: