-
Երերում են կյանքի բոլոր հիմքերը։ Պղտորվել են ոգու բոլոր ակունքները։
Մեր ժամանակի դժբախտությունների ու տառապանքների, մեզ ողողող փորձությունների ու պաշարող վախերի մեջ մենք նորից ենք սովորում աղոթել։
-
Արցախը երբեք Ադրբեջանի անքակտելի մաս չի եղել։ Արցախը որպես ինքնավարություն Ադրբեջանին տրվել է սովետական պետության կողմից։
-
Աշխարհի բոլոր փարիսեցիները և սրիկաները նեղն ընկնելիս ձեռքը գցում են Ավետարանին ու տալիս Հիսուսի անունը ՝ «համեստաբար» իրենք իրենց ներկայացնելով որպես Հիսուս։
-
Նրանք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում այսօրվա իշխանությանը ձայն չեն տվել, նաև նրանցից շատերը, որոնք իրենց կամքով ընտրել են այս իշխանությանը, ոչ մի կերպ չեն ընկալում այն գործողությունների տրամաբանությունը, որն այդ իշխանություններն անվանում են «խաղաղության հաստատման քաղաքականություն»։
-
Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։
-
Լավ կլիներ համոզեինք մեր իշխանություններին, որ չգնային ծայրահեղ քայլի, բայց, կարծում եմ, մենք անցել ենք այդ ռուբիկոնը, որ կարողանայինք համոզել:
-
Փոքր ժողովրդի համար որքան քիչ ներքին բաժանումներ կուսակցությունների ու աղանդների միջև, այնքան առողջ միաբանություն է կայանում և զորավորում այդ ժողովրդին:
-
Խորհրդանշական է, որ Ազգային գրադարանում գրքի, գիտելիքի և ընթերցանության այս շքերթը մեկնարկում է հայոց հոգևոր-մշակութային հանճարի խտացումը հանդիսացող հսկայի՝ Վարդգես Սուրենյանցի «Կենսամատենագիտության» շնորհանդեսով:
-
«Թուրքի շունը» ուշունց չի, բնութագիր է, ցեղային պատկանելություն, եթե կուզեք՝ անգամ տիտղոս է։ Իսկ մենք կատաղությունից պատեպատ ենք խփվում ու անզորությունից համարյա թե հոգեդարձվում ենք։ Ինչու՞:
-
ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ընթացքում (13 ապրիլ, 2022 թ.) Փաշինյանը բառացիորեն արձանագրեց. «… հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։