-
Ամուլսարի հարցի վերաբերյալ կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
-
Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություն չեն կրել։ Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ի սկզբանե ասել ենք, որ այդ օրակարգի իրագործման համար առանցքային է խորհրդարանաան ուժերի դիրքորոշումը։
-
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց վարչապետի հրաժարականի պահանջի մասին։ «Մինչև երբ եք պատրաստվում մնալ վարչապետ և մինչև երբ եք պատրաստվում պետական շահը ստորադասել ձեր պաշտոն ունենալուն»,- հարցրեց Գորգիսյանը։
-
ՌԴ-ն և ԻԻՀ-ն պայմանավորվել են համատեղ արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
-
Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք նախորդ մի քանի տարում կուտակվել են և ինչ-որ պատճառներով չեն իրագործվում՝ ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որ բազմիցս թվեր են ներկայացվել, կա՞ որոշակի պլանավորված կամ նախատեսվող ներդրումների ծավալ, որով օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում կարող ենք կյանքի կոչել որոշ ծրագրեր:
-
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանին։
-
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է․«Փոխվիժվածք Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր, որոնց մասին ժողովուրդը տեղյակ չէ:
-
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացնում են, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ԱԱԾ մարմինների համաձայնությունը։
-
Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր էդվարդ Անդրեասյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ պատերազմի ընթացքում առողջության խեղում ստացած զինծառայողներին դեղերն են նշանակվում, որոնք ներառված չեն Առողջապահության նախարարության կողմից հատկացված անվճար դեղերի ցանկում, բավականին թանկ են և ծնողները չեն կարողանում գնել:
-
Վիճակն, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, ԱԺ ամբիոնից ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։