-
Նա հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել սենյակից։ Նրա հետևից գնացել են, համոզել, հետ բերել։ Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։
-
Հարավային Ավստրալիան դարձել է Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքները՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային էթնիկ հայ ժողովրդի դեմ հարձակման համար՝ հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, նշելով՝ միջնորդությունը քվեարկությամբ ընդունվել է Հարավային Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում:
-
Անցած տարի քննարկել ենք դատական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթ, հազար անգամ քննարկել ենք՝ ինչպես իրականացնել այդ բարեփոխումները, բայց դուք շարունակում եք զբաղվել դատական բարեփոխումների «կարկատաններով», խորհրդարանում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին դիմեց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
-
Ներկա իրավիճակում, երբ առաջնահերթությունը անվտանգային հարցերն են, որքանո՞վ են հրատապ արտահերթ նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում են դատական համարագին, ԱԺ արտահերթ նիստում հարց բարձրացրեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
-
Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։
-
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
-
«Վրաստանի ռազմարդյունաբերական համալիրը մտադիր է ձեռնամուխ լինել սեփական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի թողարկմանը», - գրում է Коммерсантъ-ը՝ պնդելով, որ T-31 անվանումը ստացած անօդաչու սարքի նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են։
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 167421-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:
-
Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը։