-
Իրանի ու Թուրքիայի միջև սկզբից բռնկվեց, հետո մարեց քաղաքական լուրջ սկանդալ: Դեկտեմբերի 10-ին՝ Ղարաբաղի պատերազմի ավարտը տոնող Բաքվի շքերթին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր ելույթում մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից հատված՝ Արաքսից հարավ ու հյուսիս հողերի բաժանման մասին Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով:
-
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում է կենտրոնացված երկրի գիտական ներուժի մեծ մասը, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնը ԳԱԱ համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկն է, որտեղ իրականացվում է մագիստրոսական և ասպիրանտական կրթություն։
-
Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր Ստամբուլում:
-
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել է Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:
-
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը՝ հայտարարել է Արցախի ՊԲ-ն:
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը՝ ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքների:
-
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է դեկտեմբերին Բրիտանիայի հետ կնքված ազատ առևտրի համաձայնագիրը:
-
Այս պահին ԵՄ-ն հստակ տեղեկություն ունի 57 գերիների մասով, բոլորն էլ հաստատված դեպքեր են: Լայն խնդրով դեռ հանդես չի գալիս հայտարարությամբ, որովհետև, վստահ եմ՝ որոշակի տեղեկատվության պակաս ունի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հայտարարությանը, որով Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին, և հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ն միայն այդ թիվը նշում:
-
Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։ Լավ է, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի:
-
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ՝ հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում: