-
Պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Աստված մի արասցե, բայց ռիսկեր միշտ էլ կան», - նշեց նա։
-
Պետդումայի բոլոր խմբակցությունները երեկ կողմ են քվեարկել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի գործողության երկարացմանը մինչև 2026-ի փետրվարի 5-ը։
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք։
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով՝ հասնելով 166669-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Բիլ և Մելինդա Գեյտսերի հիմնադրամը առողջապահության և պատվաստման ոլորտում ամենամեծ սուբյեկտներից մեկն է, նախևառաջ աղքատ երկրներում՝ գրում է Շտեֆան Կոռնելիուսը Süddeutsche Zeitung-ում:
-
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունը աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ: Ինչպես միշտ՝ ՔՊ-ն ուշանում է: Իրականում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին վարկաբեկելու ու հրաժարականին հասնելու հարցը դեռ պատերազմի ժամանակ էր պետք լուծել:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
-
«Իմ հետկանչումը դիվանագիտական քայլ էր։ Գիտեք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին»,-Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ Հայաստանի hրեական համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Aravot.am-ի եւ Armenpress-ի հետ զրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը պատերազմի ժամանակ հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ որոշմամբ հետ էր կանչվել։
-
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
-
Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանի խոսքով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է: