-
Ռուսաստանը հունվարի 27-ից չեղարկում է երկիր մուտք գործելու սահմանափակումները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար: ՌԴ քաղաքացիները նույնպես կկարողանան մեկնել այդ երկրներ:
-
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին., ֆեյսբուքում գրել է. «Նորից եմ առաջարկում, զանգիր Բայդենին...
-
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է. «1923-ին [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհեստականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս:
-
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին կհոսանքազրկվեն.
Երևանում՝
10։00-16։00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Նորքի 17 փողոցի 2-րդ նրբանցքի 2-22ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
-
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար՝ ասել է ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
-
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախատեսում են հանդիպել հունվարի 27-ին Մոսկվայում Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը քննարկելու համար՝ РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների երկու աղբյուր:
-
ArmVoice տելեգրամ-ալիքը քվեարկություն է կազմակերպել՝ պարզելու, թե ով կարող է այս փուլում ղեկավարել Հայաստանը։
-
Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց հետևողականորեն ու գիտակցված։ Վաճառեց իր հոգին կոնկրետ փողի դիմաց և մեռավ՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 166232-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Երեկ Հայաստան է եկել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: