-
ՊԵԿ կայքում հրապարակվել է 2020-ի հունվար-դեկտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբերին վճարվել է 987 մլրդ 637 մլն դրամ:
-
Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:
-
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
-
Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության դեմ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։ Խորհրդարանն արտահերթ նիստում առաջադրելու է ԲԴԽ երկու նոր անդամի՝ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
-
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում իր օգնությունը՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին՝ հայտարարել է Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը:
-
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով, ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեԱրցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով, ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:ղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմանը, ԱՄՆ-իև Հայաստանի հարաբերություններին:
-
Դիմակ կրելու ռեժիմ, պատվաստումների, թեստավորումների թվի ավելացում․ ԱՄՆ-ը փոխում է կորոնավիրուսի դեմ պայքարի իր ռազմավարությունը:
-
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 183-ով՝ հասնելով 165711-ի, գրանցվել է մահվան 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am