-
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը, հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
-
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջունել է ԱՄՆ վերադարձը կազմակերպություն:
-
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը մի շարք ահազանգեր է ստանում՝ կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ «Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
-
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկում է Եվրոպական միության հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավությունները: 2020-ը Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների առումով բարդ տարի էր:
-
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում՝ տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
-
Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ԵՄ-ին ավելի ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը։
-
ՀՀ ՊՆ նախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ նախարարի հետ: Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։
-
Աժ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին՝ հայտնել է ԱԺ նախագահը:
-
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
-
Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով: