-
Կառավարության նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ, որով վերանայել են ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի ու առանց օրինական տիրապետողի թույլտվության շենք-շինություն, հողամաս, այլ անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները:
-
ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը Ներքին անվտանգության նախարարության արդյունավետության բարձրացման համար, նշել են գերատեսչությունում:
-
Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղե՞լ ես, որտեղ հակառակորդը 50 մետր հեռավորության վրա է կամ ավելի քիչ։
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165528-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Չորեքշաբթի օրը երդմնակալության արարողությամբ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Ջո Բայդենը հայտարարեց․ «Սա Ամերիկայի օրն է, սա ժողովրդավարության օրն է, պատմության և հույսի օր»։
-
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նրանք հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:
-
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում երդմնակալության արարողությունից անմիջապես հետո հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է իր նախորդի առավել վիճահարույց որոշումներից մի քանիսը։
-
Կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Գործադիրի այսօրվա` ավելի վաղ կայացրած մեկ այլ որոշմամբ Տիգրան Պետրոսյանը ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից։
-
Հայաստանի ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին եղել է Հայաստանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Նա շրջել է զորամասի շենք-շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
-
Սպիտակ տանը գտնվելու առաջին ժամերին Ջո Բայդենը մտադիր է բեկանել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումները, որ նոր նախագահի գնահատականով՝ «ծանր վնաս» են հասցրել երկրին: