-
44 օրյա պատերազմից հետո, երբ պարտված առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շտապեց խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, ընդդիմությունը բոյկոտեց վարչապետի հետ հանդիպումը՝ պատճառաբանելով՝ պարտված վարչապետի հետ քննարկելու մեկ հարց ունեն, և դա Փաշինյանի հրաժարականի հարցն է:
-
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է առաջին իսկ օրը ստորագրել հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ:
-
«Բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցերին։
-
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 20-ին հանդիպել էլ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը:
-
Այս պահի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին, դեռևս նույնականացված չեն 766-ը՝ Աժ-ում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
-
ՊԵԿ-ի կայքում հրապարակվել է 2020-ի հունվար-դեկտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների վճարված գումարների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբերին վճարվել է 987 մլրդ 637 մլն դրամ:
-
Պատգամավորի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է դիտարկեն այդ դաշինքին հետագա անդամակցության նպատակահարմարությունը, Այվազյանն ասաց. «Ես արդեն պատասխանեցի՝ մենք լուրջ վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի, երկրների տարածշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ ենք մտցնելու»:
-
Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Արցախում միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ հերթական պատերազմը սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորսված ու խեղված կյանքերի պատասխանատուն՝ Ադրբեջանը, հրավիրվել է G20-ի գագաթաժողովին:
-
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:
-
«Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում, խոսում ենք գերիների վերադարձի մասին, և նույնքան կարևոր է, որ վերադարձից առաջ կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը: Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական հատվածներին, անհրաժեշտ ձևով և տեղում պատասխանները հնչել են»: