-
ԼՀԿ-ն կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։
-
Հայաստանի պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որ իր տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 165 221-ի, գրանցվել է մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Այսօր Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը: Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք եղել է փոխնախագահ, Հարիսը կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը:
-
Ներկայացվող իրերի մի մասը թանգարանին են տրամադրել նվիրատուները։ Ցուցադրվող արտեֆակտերն ուղեկցվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն գրություններով ու պատկերաշարերով։ Ցուցադրությունում կա նաև անկյուն՝ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար։
-
Վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը):
-
Հունվարի 18-ին Մոսկվայում 2020-ը ամփոփող ասուլիս տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ առաջին անգամ հեռավար: Համաշխարհային քաղաքականության անդրադարձներն ու գնահատականները թողնենք նախարարի խղճին ու ռուսական քաղաքականության տրամաբանությանը, ի՞նչ էր ասում ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանի ու Արցախի մասով:
-
Երբ 2021-ի հունվարի 20-ին Ջո Բայդենը ստանձնի ԱՄՆ գործադիր իշխանության կառավարման ղեկը, նրա առաջին, անհետաձգելի խնդիրը դառնալու է Covid-19-ի պանդեմիայի սանիտարական, սոցիալական ու տնտեսական հետևանքների դեմ պայքարը:
-
Հայ մեծանուն բանաստեղծների ծննդյան օրերին պատգամավորներին խնդրում եմ մի քանի տող կարդալ տվյալ բանաստեղծի ստեղծագործություններից որևէ մեկից, որ դա մատուցեմ հասարակությանը:
-
Մի խումբ մարդիկ հավաքվել են ու որոշել՝ թույլ չտալ «Հայրենիքի փրկության» շարժման անդամների ու վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այցը Սյունիքի մարզ: