-
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:
-
ընթացքում լինելու է նաև Գորիսում, Կապանում և Մեղրիում, այցելելով միայն Սիսիան քաղաք ու Սառնակունք գյուղ, վերադարձավ Երևան։ Նրա այցին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում Գորիսում, որտեղ հավաքվածներն ասում էին, որ թույլ չեն տա վարչապետին մտնել Սյունիքի մարզ։
-
Այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց ձեռքով բարևել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան դուրս հրավիրեց եկեղեցուց։
-
Այդ նպատակով ոտքի վրա զրուցեցինք իտալական «Ազատ մամուլ» պարբերականի լրագրող ՖԻԼԻՊ ՌՈՍԻԻ հետ։
-
Օրերս ԱԺ պատգամավորները հյուրընկալել էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Թեև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն «Իրատեսին» վստահեցրին, որ Մարությանի հետ հանդիպման մասին նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին էլ են տեղյակ պահել, բայց միայն «Իմ քայլի» ներկայացուցիչներն էին մասնակցում շուրջ 3 ժամ տևած հարցուպատասխանին:
-
Դեկտեմբերի 19-ի տխրահռչակ սգո երթը հարթ չի անցել իշխանական շրջանակներում։ Շատ բարձրաստիճան ՔՊ-ականներ հրաժարվել են մաս կազմելուց այդ խայտառակ բեմականացմանը։ Մասնավորապես‚ որ ներկա չէր փոխվարչապետ‚ կարկառուն ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
-
Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերով և մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկն է։
-
Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
-
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին:
-
Real Tribune-ի լրագրող Ալինա Սերյոգինան հոդված է հրապարակել Դադիվանք վանական համալիրի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է տարածքը երկար ժամանակ արոտավայր ծառայել անասունների համար, և միայն տաճարի՝ Արցախի վերահսկողության տակ անցնելու ժամանակ է, որ միանգամայն վերականգնել է երբեմնի վեհությունը: