-
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը իշխանության գալով կվերադառնա միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը, կարծում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
-
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ և կուլիսային ձևաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում և դրսում իրավիճակից ելքեր գտնելու հարցը:
-
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
-
ՄԻԵԴ-ը չորեքշաբթի որոշում է կայացրել «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրով միջպետական հայցերի գործերով: Դատարանը հաստատել է միջանկյալ միջոցների կիրառման կարևորությունն այդ գործերի շրջանակներում և մերժել էչեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար ազատվում է տնտեսության մեջ նավթագազային կախվածությունից:
-
Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին՝ շրջանառվում է ընդհուպ 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, որ չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ երկիրը հաղթահարել Է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:
-
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել՝ հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը առաջիկա յոթ օրվա ընթացքում կինքնամեկուսանա։
-
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքներում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
-
Սյունիքի մարզում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։