-
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր՝ ասված է Ադրբեջանի ՊՆ և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:
-
Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են այսօր Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, մարտահրավերներին՝ հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
-
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հայտարարում է ՀՀ ՊՆ-ն:
-
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։
-
Հոդվածում քննարկվում են սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային նախորդած իրողությունները, որոնք խթանեցին պատերազմի սկսումը, վերլուծվում են պատերազմի արդյունքներն ու այն դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության իրավական ուժն ու քաղաքական նշանակությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները:
-
Դեկտեմբերի 12-ին թուրքական ուժերը հարձակվել են Հադրութի շրջանի երեք բնակավայրերի վրա, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են, ներգրավվել է ծանր տեխնիկա, 250 թուրք հատուկջոկատայիններ մասնակցել են Խծաբերդի դեմ գրոհին: Արդեն եկել են նաև ռուս խաղաղապահները, որ մեկ շաբաթ առաջ պետք է եկած լինեին։
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հերքել է, թե կուսակցության վարչության նիստում քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ժամանակավոր բյուջեն, որը գործելու է մինչեւ դեկտեմբերի 18-ը եւ թույլ կտա խուսափել «շաթդաունից»՝ կառավարական գերատեսչությունների ֆինանսավորման դադարեցումից, հայտնում է Սպիտակ տունը։ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ուրբաթ օրը քվեարկել է 2021-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը։
-
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։