-
Փարիզում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությունից՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության վրա:
-
Դեկտեմբերի 11-ին նշանակված ԵՄ սամիթը խոստանում է լինել բուռն ու աղմկոտ: Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսը ձեռնարկել են առավելագույնը, որ «դատավարություն» անեն Թուրքիայի նկատմամբ՝ օրակարգում ներառելով Արևելյան Միջերկրականում կոնֆլիկտը և հնարավոր պատժամիջոցները Անկարայի նկատմամբ՝ տարածաշրջանի վիճելի ջրերում բնական գազի հետախուզման առնչությամբ:
-
Լիբիայում գտնվող Ալ Կուդս միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ալ Աքսա մզկիթի իմամ Աքրամ Սաբրիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կարևոր ազդանշան է: Հիմնադրամը հայտարարում է, որ այդ հանդիպումը «նշանակում է աջակցություն ու համերաշխություն հոգևորականին, որ Իսրայելի ճնշմանն է ենթարկվում»:
-
Հայաստանի գործող իշխանությունները կամ իրենց հետ առնչվող ու աջակցող խմբերը շարունակում են թիրախավորել հանրային տարբեր խմբերի, ովքեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
-
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էին:
-
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե չի կարծում, որ ձախողվել է, և հնարավո՞ր էր կանխարգելել պատերազմը։
-
ԱԺ-կառավորություն հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե Սյունիքի մարզում սահմաններին ինչ իրավիճակ է։
-
Շատերն ասում են, որ քաղաքականապես այդքան էլ հեռատես չէ, որ ես հրապարակային և աներկբա տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է։
-
Թուրքիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնել՝ հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
-
Տարածքների կորստի հետևանքով Արցախում մնացել է գործող 6 հիդրոէլեկտրակայան, մինչ պատերազմը Արցախում կար գործող 36 ՀԷԿ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը: