-
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ,
Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի:
-
Երբ շեշտադրում եք, որ հրաժարականը ժողովուրդը պետք է պահանջի, ուղղակի ինքներդ ձեզ հակասում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
-
Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ եկեղեցու ներկայացուցիչները հանդես են եկել կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրն, առավել ևս հայրապետերն, ունեն իրենց դիրքորոոշումն արտահայտելու անքակտելի իրավունք:
-
Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք և 200 տարի առաջ, և 1000 տարի առաջ, ԱԺ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
-
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվեց՝ շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա՝ ներկայի՞ս, պատմակա՞ն, թե՞ նախապատերազմական:
-
Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան՝ Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ տվեց՝ հրաժարականի դիմում գրելու համար։
-
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերթով հիշեցրեց, թե ովքեր են պահանջում իր հրաժարականը։
-
Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է՝ հարցրեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին՝ նկատելով, որ ստորագրվել է փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքն ու ՀՀ Սահմանադրություն, բացի այդ՝ մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց իրագործվում է: