-
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
-
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
-
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել:
-
Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ-ն գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ ՌԴ-ն՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում.
-
ՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչու այս ընթացքում չէր խոսում, ասել է՝ համարում էր, որ ժամանակ է պետք, որ հանրությունն ամբողջությամբ իմանա ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո իր խոսքը կլինի ավելի առարկայական։
-
Առաջադեմ քաղաքականության հիմնադրամի տնօրեն Օլեգ Բոնդարենկոն Независимая Газета-ին հարզացրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ի հայտ է բերել թուրքամետ լոբբիստների առկայությունը ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում:
-
Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, հասարակության ու քաղաքական ուժերի միջև հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարներ են ի հայտ գալիս: Շուտով քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսելու նոր քաղաքական միավոր, որի ստեղծման շուրջ արդեն իսկ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել. ձևավորվել է նոր, դաշտում գործող քաղաքական ուժերի հետ կապ չունեցող թիմ:
-
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում հրապարակել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ։
-
Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։
-
Աժ «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ տասնյակ «հունանավետիսյաններից», մնացածը զգուշավոր են ու աշխատում են «քիթները դուրս չհանել», առավել ևս հրապարակային ելույթներ չունենալ: