-
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում, նրա ընթացքն ու ելքը նշանավորում են ոչ միայն Հայաստանի պարտությունը, այլև ֆրանսիական դիվանագիտության պարտությունը Հարավային Կովկասում՝ գրում է քաղաքագետ, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման մասնագետ Գոհար Գրիգորյանը Le Figaro-ում:
-
Այս շաբաթ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է տեղեկանալ, թե որտեղ է տեղակայվելու կենտրոնը:
-
Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ՝ որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ի նիստում, հայտնում է ՀՖՖ-ն:
-
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և նրա իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները», փոխանցում է Ermenihaber-ը։
-
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջև՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզել Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների «աստանայացումն» այդ երկրներին թույլ է տվել կիսել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում և Կովկասում:
-
Մենք տեսանք էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակն է ավելի հանգիստ վիճակում ընտրությունները կազմակերպել:
-
Թանկագին հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության` ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամեն դրամատիկ էջերից մեկը:
-
ԵԱՏՄ կազմում գազի միասնական շուկայի պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ հունվարին՝ լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:
-
Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: