-
ԵՄ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ փաստելով, որ Անկարան մինչ օրս չի հարթել տարաձայնությունները Հունաստանի հետ։
-
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, թե Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից», բնորոշելով նրան «երկրի վրա ծառացած բեռ»։
-
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին: Այժմ ցուցակները ճշտվում են:
-
Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովում։
-
Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
-
«Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը», - հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:
-
Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին։
-
Հայաստանի աշխատավոր միգրանտների մի ստվար զանգված հնարավորություն չունի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կաված սահմանափակումների պատճառով։
-
Այս իշխանությունը մինչև կառավարման վերջին րոպեն ամեն ինչ անում է, որ հիմնահատակ ոչնչացնի ամեն ինչ, ոչ մի ոլորտում քարը քարի վրա չթողնի։
-
Ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում: