-
Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ շրջաբերական է ուղարկել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։
-
Արցախի նախագահը հայտնում է, որ քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ։
-
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյաը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և նրա խնդրանքով ներկայացրել ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով՝ հասնելով 135967-ի, գրանցվել է մահվան ևս 46 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։
-
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան՝ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:
-
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից` դեկտեմբերի 1-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը:
-
2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն:
-
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապրել ֆեյսբուքում ու իր կարծիքով «կառավարել» Հայաստանը: Հերթական բացահայտումները, որոնց նպատակը իր բացարձակ անմեղությունը հաստատելն էր, վկայում է նրա անմեղսունակությունը, որ հանգիստ կարող է դառնալ ինքն իր դեմ ինքնախոստովանական ցուցմունք:
-
Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։