-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր հանդիպումներ են կայացել «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
Արցախի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:
-
Ժողովրդին ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ներսում գործող հանրահայտ խմբերը, արտաքին ուժերին համընթաց, փորձում են երկրում անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս սերմանել՝ նպատակ ունենալով պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս և վերադառնալ որպես փրկիչ։
-
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ՝ նոյեմբերի 26-ին, լրագրողներին ասում էր, թե կառավարությունն այնպիսի «դարակազմիկ» սխալներ դեռ թույլ չի տվել, որոնք կարող են պատճառ լինել իշխանության հրաժարականի համար:
-
Այս ընտանիքապետությունը ոչ միայն քանդեց ու թշնամու բերանը տվեց մեր երկիրը, այլև բարոյականության բոլոր նորմերը հողին հավասարեցրեց։ Քարուքանդ արեց պետական այրի կերպարն ամբողջովին, պետությունը դարձավ մի փառասեր կնոջ ու մի անհավասարակշիռ տղամարդու գերին։
-
Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 132 346 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1476-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 105 149 (+2094) մարդ, բուժվում է 24 580-ը (-648): Գրանցվել է մահվան 2617 դեպք: Մեկ օրում մահացել է 30 մարդ:
-
Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում՝ Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
-
Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, եւ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որ նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։
-
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնք դատապարտում են Բելառուսի և Թուրքիայի իշխանությունների գործողությունները և ԵՄ ղեկավարությանը կոչ են անում ավելի լուրջ պատժամիջոցներ ընդունել այդ երկրների նկատմամբ։