-
Եթե ոմանց թվում է, թե հազարավոր զոհերի մեջ ևս մեկը չի նկատվելու կամ, նկատվելով հանդերձ, մարդիկ անտարբեր են լինելու, իրենց կատարած հանցագործությունն անցնելու է գնա, հաշիվ պահանջող չի լինելու և իրենք խույս են տալու պատասխանատվությունից, չարաչար սխալվում են:
-
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանից, նախ և առաջ, պահանջում եմ պարզել, թե Շուշին ինչպե՞ս է հանձնվել թշնամուն, պարզել բոլոր մանրամասներով:
-
Այս օրերին շատ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Սյունիքում, մասնավորապես Մեղրի քաղաքում։ Այստեղի բնակիչները ստորագրված խայտառակ հայտարարությունից հետո խիստ անհանգստացած են, քանի որ վստահ են, որ թուրքը շուտով իրենց քաղաքն է կուլ տալու։ Մեր տեղեկություններով` շատերն արդեն տունն ու գույքը որոշել են վաճառել և արտագաղթել։
-
Փաշինյանի ոտքերի տակ հողը երերալուն զուգահեռ բացվում է նրա և իր կնոջ գումարների պանդորայի արկղը։ Դեռևս անցած տարի դեկտեմբերին «Դվին» հյուրանոցում կայացած հերթական հանգանակության ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարեց թե սփյուռքահայ բարերարներից մեկը խոստացել է վճարման տեսքով կրկնապատկել հանգանակված գումարը։
-
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը սոսկ հայտարարություն է, և իրավական որևէ հետևանք չի կարող ունենալ:
-
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այն նույն Լուկաշենկոն, որին վերընտրվելու առթիվ շտապեց պաշտոնապես շնորհավորել «դիկտատորների դեմ պայքարող հեղափոխական մարտիկ» Փաշինյանը, և 2018-ին ու 2019-ին հրապարակավ հայտարարում էր, թե անձամբ համոզում էր Սերժ Սարգսյանին, որ նա «կովկասյան թաթարներին» հանձնի Արցախի շրջակա ընդամենը հինգ շրջանը։
-
Արցախյան պատերազմում պարտություն կրելուց և կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթղթի ստորագրմանը հավանություն տալուց հետո Արցախի Ազգային ժողովում նախագահ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ու պաշտոնանկ անելու գործընթաց էր սկսվել:
-
ՀՀ ներքաղաքական իրավիճակը ժամ առ ժամ ավելի է խճճվում ու լարվում։ Ավելի ու ավելի են մեծանում վարչապետի հրաժարականը պահանջող շրջանակները‚ սակայն Նիկոլ Փաշինյանը բնավ էլ մտադիր չէ հեռանալ պաշտոնից։
-
«Իրատեսի» զրուցակիցն է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։
-
Հայ ժողովրդի համար դարի ոճրագործությունից հետո շատերը մտաբերեցին Սասուն Միքայելյանի տխրահռչակ արտահայտությունը.