-
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
-
Այսօր հանրությունը, որ երկու տարի առաջ պետականության հետ ոչ մի կապ չունեցող մեկին, իր թևերի վրա դրած, բերեց իշխանության, զարմանում է, թե ինչպես կարող է լինել այնպիսի հայ ղեկավար, որ մեր հողն այդքան թեթևությամբ հանձնի թշնամուն։
-
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Իսրայել այցի շրջանակում կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր, հայտնում է Axios-ը։
-
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-
Նույնիսկ Ռուսաստանի իշխանությունների համար է պարզ, որ Արցախի հարցում ձեռք բերված գործող պայմանավորվածությունների իրականացման դեպքում Արցախի հայաբնակ տարածքները դառնալու են անմարդաբնակ:
-
ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին:
-
Ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 13-ին, կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։
-
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր գոհունակությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առիթով, տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
-
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը փորձեր է անում կանխելու Ռուսաստանի հետ հասունացող միջպետական սկանդալը՝ ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարություններից հետո:
-
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել՝ ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: