-
Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևն ընդունվեց միաձայն՝ 29 քվեով:
-
Ստեփանակերտում այժմ բնակչության վերադարձի հարցերն են կազմակերպում «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
-
Երեկ վերջապես կենդանության նշաններ ցույց տվեց ՀՀ ԱԳՆ-ն, պարզվեց ԱԳ նախարարը, որ ինքնին հասկանալի պատճառներով դատապարտված էր լռության, այս ընթացքում դեռ գործում է՝ զանգահարում է ու զանգեր է ստանում:
-
21-րդ դարի գլխավոր հանցագործ, համատեղությամբ ՀՀ վարչապետի աթոռը գունավոր հեղափոխության «գործիքներով» բռնազավթած Նիկոլի «ջանքերով» 2020-ի նոյեմբերի 9-ը կհիշվի որպես հայոց նորագույն ժամանակահատվածի ամենաամոթալի, ամենախայտառակ էջը:
-
Մեկուկես ամսվա ռազմական գործողություններից (և մի քանի անհաջող հրադադարներից) հետո վիճահարույց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը միջնորդ դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության, որի պայմանները, կարծես, պահպանվում են:
-
Ի՞նչ ճակատագիր է սպասում մեր բանտվող հնամենի եկեղեցիներին ու հուշարձաններին։ Սոցցանցերում թե՛ մասնագետները, թե՛ մտահոգ անձինք հարցը բարձրացնում են, պատասխան ակնկալում, հորդորում՝ փրկել, ինչ հնարավոր է։ Մի կողմից՝ պատմությունը կտրել-բերելով կորցնում ենք մշակութային հետքերը, մյուս կողմից՝ Նախիջանի հուշարձանների (և ոչ միայն) օրինակով գիտենք՝ ինչի են ընդունակ ազերիները, ու հարկ եղած դեպքում որքան լուռ ու անտարբեր են միջազգային համապատասխան կառույցները։
-
Տարին սկսվեց հեռավար կրթության պարտադրանքով։ Դժգոհությունները բախվում էին վարակը չտարածելու և մարդկային կյանքերը փրկելու հրամայականին։ Աշնան սկզբին, մի փոքր ուշացումով բացվեցին հանրակրթական հաստատությունների դռները։ Բակերում քիթ քթի խաղացող երեխաները դասաժամերին պարտավորում էին պահել սոցիալական հեռավորությունն ու դիմակ կրելու պարետի որոշումը։
-
1945 թ. հուլիսի 23-ին Փարիզում դատական գործընթաց սկսվեց կոլաբորացիոնիստական (թշնամու հետ համագործակցող) «Ֆրանսիական պետության» ղեկավար Ֆիլիպ Պետենի նկատմամբ։ Զառամյալ մարշալին մեղավոր ճանաչեցին պետական դավաճանության մեջ և դատապարտեցին գնդակահարության։ Սակայն ֆրանսիական Դիմադրության ղեկավար և Պետենի նախկին ենթակա, գեներալ Շառլ դը Գոլը մահապատիժը փոխարինեց ցմահ բանտարկությամբ։
-
Երբ տուն վերադարձա, Սասունիկին հարցրի, թե ով է ճամփաբաժանում կանգնած ծերունու ակնարկած Ջաբին։ Նա ժպտաց ու հեռախոսահամար հավաքեց։ Այդ տարիներին Շուշիում հեռախոսակապը գործում էր անթերի։ Իրեն բնորոշ անմիջականությամբ, շուշվա բարբառով Սասունիկը ջերմ զրույցի բռնվեց հեռախոսի այն ծայրում գտնվող կնոջ հետ, որը Ջաբիի կինն էր։
-
Թուրք-ազերական զեռունի պարտությունը տիեզերքի կամքն է։ Աշխարհը չի կարող վերածվել դժոխքի։ Եվ այս պահին ինձ զարմացնում, հոգեհան է անում մի զարմանալի, ավելի ստույգ, զարհուրելի հարց. ի՞նչն է դրդում դժոխքի այս զավակներին հպատակեցնելու աշխարհը։