-
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և ադրբեջանական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
-
Եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին, Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը։
-
Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է։ Պայթյունները հաջորդում էին մեկը մյուսին։ Ուշ երեկոյան Ստեփանակերտում 10, գուցե ավելի, պայթյուն է եղել: Գիշերվա հարվածների հետևանքով Ստեփանակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել։
-
Ամերիկացիները շարունակում են սպասել մի քանի նահանգներում ձայների հաշվարկի արդյունքներին, որոնք կարող են պարզել նախագահական ընտրությունների հաղթողին:
-
Le Figaro-ի հարցազրույցը պատմաբան, քաղաքագետ Ահմեդ Ինսելի հետ.
-
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ 46-րդ նախագահի ընտրություններում մինչև այսօր հայտնի չէ հաղթողը, թեպետ և Դոնալդ Թրամփը, և Ջո Բայդենը հայտարարել են իրենց հաղթանակը: Դոնալդ Թրամփի հայտարարություններն առաջացրել են փորձագետների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մտահոգությունը։
-
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։
-
Հոկտեմբերի 22–ին իր գործունեությունն է սկսել «Բռունք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ամուր պահել Արցախի թիկունքը, լինել արցախցիների կողքին և աջակցել առաջնագծում կանգնած զինվորին:
-
Երրորդ տուրը, ըստ էության, նշանակեց, որ խմբային հանդիպումները հատեցին պայմանական հասարակածը։ Խոշոր հաշվով հանդիպումների առատություն է գրանցվել, մրցաշարային երկրորդ օրվա առճակատումներն այս ցուցանիշով միանգամայն մրցակցային են եղել առաջին օրվա խաղերի հետ։
-
Ղարաբաղի անունը գողացած ու այն այլևս չունենալու կարոտը գոնե ֆուտբոլային թիմի վրա դնելով կարոտն առնող ազերի հանրույթը, ի դեմս ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի, ֆեյսբուքյան գրառում էր արել՝ կոչ անելով սպանել հայազգի պատկանելության յուրաքանչյուր մեկի՝ լինի երեխա, կին, ծեր։