-
Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
-
Իրանի իշխանությունները, երբ սկսեցին երկրի սահմաններին ահաբեկիչների տեղակայման վտանգի մասին ավելի առարկայական խոսել, Թուրքիայի իշխանություններին մոտ լրատվամիջոցներում հակաիրանական հոդվածներն ավելացան:
-
Ընդդիմության ներկայացուցիչները Թբիլիսիում հանրահավաք են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հայտարարում են, որ ամեն օր բողոքի ցույցեր կանցկացնեն մինչև արտահերթ ընտրությունների նշանակումը:
-
Վերջին ամսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:
-
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս:
-
Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, արաբ, Սիրիայի քաղաքացի Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերի հարցաքննությունից:
-
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա՝ հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ RTL հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ։
-
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988-ին ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:
-
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացչել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
-
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում երկու ռուս սահմանապահի մահվան տեղեկատվությունը, որը հայտնվել է լրատվամիջոցներում: «