-
Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։
-
Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը և պարզապես կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին միանալու այս նախաձեռնությանը, և աշխատանքային կոլեկտիվներով կամավորության սկզբունքով՝ շարունակական հանգանակություն կազմակերպելու՝ ուղղված Հայաստան համահայկական հիմնադրամին:
-
Այսօր, երբ երկիրն իր գոյապահպանման խնդիրն է լուծում պատերազմի թատերաբեմում և մարտնչում է գործող բանակի զինվորի և սպայի, նաև աշխարհազորի արյան գնով, թիկունքը նմանվում է պողպատալարերից հյուսված ճոպանի։
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերով հրադադարի պահպանման երեք փորձերն էլ Ադրբեջանը ձախողեց։ Այս պահին ընտրություններով խառը ԱՄՆ-ն առանձնապես Արցախի ժամանակը չունի, մյուս համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի գործերն էլ լավ չեն։
-
Ճարտարի տեղամասային հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ, այժմ նույն հիվանդանոցի վիրաբույժ Բորիկ Աղաբեկյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Արցախյան գոյամարտի 90-ականների պատերազմում և հարաբերականորեն խաղաղ պայմաններում։
-
Մեկ ամսից ավելի է ռազմական գործողությունները շարունակվում են, Արցախի քաղաքները մշտական հրետակոծության տակ են։ Երեկ այս առումով, ինչպես Արցախի ՄԻՊ-ը նշեց, ամենաագրեսիվ օրն էր։
-
Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ կասկածելի է համարում Ադրբեջանի այն հայտարարությունները, թե արկերը կամ անօդաչու թռչող սարքերը պատահաբար են ընկնում Իրանի տարածք:
-
-
Պատերազմը նաև նյարդերի կռիվ է. ում նյարդերը պինդ եղան, նա էլ հաջողության կհասնի։ Շատ էական է, որ «սառը» գլխով որոշումներ կայացվեն: Թևաթափ լինելն ու անտեղի ոգևորությունը նորմալ են հանրության դեպքում, բայց խիստ հակացուցված՝ իշխանության պարագայում։
-
Պատերազմի մեկ ամիսը ռազմական ու քաղաքական իրադարձություններով հաստատեց, ինչ հայտնի էր երկրորդ օրը: Չկա հայ-ադրբեջանական պատերազմ, կա թուրք-ռուսական պրոքսի պատերազմ, որ շարունակությունն է Սիրիայի ու Լիբիայի անավարտ պրոքսի պատերազմների: Էրդողանն ու Պուտինը որոնում են միմյանց աքիլեսյան գարշապարը: