-
Պատերազմին զուգահեռ թիկունքում էլ կատաղի «պայքար» է, բայց արդեն անտեսանելի թշնամու դեմ։ Կորոնավիրուսի կտրուկ աճող թվերը բարդացրել են առողջապահության ոլորտի մասնագետների աշխատանքը։
-
Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարը կառուցվել է Շուշիի բարձունքին՝ հզոր, ամրակուռ, հոյակերտ։ Թշնամիներն այն քանդելու բազում փորձեր են արել, բայց ապարդյուն։ Տաճարի հիմնական պաշտպանիչ ուժը մետաղակուռ գամերն են, որոնցով մարմարյա քարերն ագուցված են իրար, նույն կերպ՝ նաև աստիճանները։
-
Հարյուր երկու տարի առաջ, ճիշտ հոկտեմբերյան այս օրերին, զենքի ձայներից դղրդում ու դողում էին Սյունյաց սարերն ու ձորերը: Արյունալի կռիվների ասպարեզ էր դարձել լեռնաշխարհը:
-
Այստեղ մենք պարտադրված ենք միջամտելու։ Կամ վերլուծաբանը չի տիրապետում հարցի էությանը, կամ միտումնավոր ստում է։ Դեռ Տավուշի հուլիսյան դեպքերից հետո Մոսկվան ԱԳՆ-ի մակարդակով հասկացրեց թուրքերին, որ Անկարայի համար տեղ չկա Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում։
-
Այն, ինչ խաղաղ պայմաններում հնարավոր չէր անգամ պատկերացնել, պատերազմի օրերին նորմալ է դիտարկվում։ 30 տարվա ընթացքում այդպես էլ ոչ մի օրակարգի շուրջ, ոչ մի իրադարձության ժամանակ հնարավոր չեղավ տեսնել նախկին նախագահներին միասին, մեկ սեղանի շուրջ, բայց նախօրեին նրանք Արցախի հարցով համատեղ խորհրդակցություն են անցկացրել։
-
Նորություն չեմ ասելու. երբ հանրությունը մնում է բացառապես իշխանության խոսափող լրատվամիջոցների հույսին, տեղեկատվական դաշտում շատ արագ գոյանում է ինֆորմացիոն վակուում:
-
Քնից արթնացողն այսօր խոսում է պատերազմի, Արցախի ու հայրենիքին օգտակար լինելու մասին: Ռազմական փորձագետների, դիվանագետների ու քաղաքական գործիչների հովերով տարված՝ սոցիալական ցանցերում «դարակազմիկ» մեկնաբանություններ են սփռում փափուկ բազմոցների մեջ հարմար տեղավորված ամենագետները:
-
Նկատենք` հայաստանյան իշխանությունների հետ ցայս հանդիպում չունեցած ԱՄՆ-ը մեկ էլ ու` Միացյալ Նահանգներ է հրավիրում ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրապ Մնացականյանին:
-
Պատերազմական գործողությունների ընթացքում ակտիվանում են աղանդավորական կազմակերպությունները։ Այդ դրսևորումները կարելի է տեսնել ինչպես իրական կյանքում‚ այնպես էլ առցանց հարթակներում։ Մասնագետները զգուշացնում են‚ որ «քարոզիչները»‚ որպես կանոն‚ հիմնականում շրջում են միասեռ խմբերով՝ երկու-երեք հաճելի արտաքինով տղաներով կամ աղջիկներով։
-
Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի և շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։