-
Աստծո պայծառ երկնքի տակ այս բառերը ում՝ ինչ, ինձ հիշեցնում են ընդամենը 7 համարով թերթը, որ 1988-ի դեկտեմբերին Սպիտակում լույս է տեսել Այդին Մորիկյանի խմբագրությամբ ու սպառվել ակնթարթում, պատմել է ոչ թե ավերի ու դժբախտության, այլ փրկության ու փրկված մարդկանց մասին: 1988-ին: Սպիտակում: Դեկտեմբերին: Հույսի ու լույսի մասին: Սիրով ու սիրելով:
-
Ինչու՞ է հապաղում միջազգային հանրությունը. որովհետև այնքան շահեր, որքան բախվում են կովկասյան այս հանգույցում, թերևս, որևէ այլ լոկացիայում չկան: Շահերը բազմայարուսանի են: Առանցքում պանթուրքական նկրտումներն են:
-
-
Գոսացած սիրտս մեռնում է նորեն
Ապառաժեղեն անկյանք մի խինդով:
Մի՛ անտեսիր, Տե՛ր,
Մի՛ թող, որ մեռնի թպիրտը սրտիս`
Այսպես դառնորեն:
-
Օբյեկտիվ հոգեբանությունը ավելի ստույգ կոչվում է բնազդաբանություն:
Այն նյարդային հոգեկան գործունեությունը դիտարկում է զուտ օբյեկտիվ տեսանկյունից` որպես բնազդային երևույթ, որն առաջանում է արտաքին ազդակներից:
-
Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։ Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման։
-
-
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութն անհրաժեշտ նկարագրությամբ կուղարկի միջազգային մարմիններին` ըստ իրավասության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
-
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: