-
Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում՝ տեղեկացնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը։
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը գերտերություն դարձնելու հավակնությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Լիբիայի հետ հակամարտություններին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Էգեյան ծովում, ԱՄԷ-ին մեղադրում է պաղեստինցիների դավաճանության համար, իսկ այժմ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, գրում է Times of India-ն։
-
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեսակապի ձևաչափով: Գերմանիայի կառավարության մամլո ծառայությանը հաղորդել է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
-
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը, տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին՝ գրոհայինների կողմից փոխանցված կոորդինատներով, հայտնում է «WarGonzo»-ի Telegram ալիքը:
-
«Wargonzo» նախագիծը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ Պակիստանից և Աֆղանստանից մինչև 1000 ծայրահեղական իսլամիստ է տեղափոխվելու Ադրբեջան, հայտնում է Infoteka24-ը:
-
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելին կրկին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ելնելով խաղաղ բնակչության շահերից, և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան՝ ասվում է ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդագրության մեջ:
-
Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են իրեն ուղղված դիմումների մասին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից, Անկարայի՝ ԵՄ-ին միանալու բանակցությունները փակուղում են՝ ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) տարեկան զեկույցում: