-
Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
-
Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար՝ ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
-
Մենք պատերազմն առաջ ենք տանում մտածված, որպեսզի ավելի քիչ կորուստներ ունենանք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԺի նախագահ Արթուր Թովմասյանը:
-
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատերազմներ է սկսում թուրքերի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար՝ ԻՊ զինյալների հետ կապերի սկանդալներից հետո:
-
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, Դամասկոսը կարող է դա հաստատել:
-
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով 3 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո այսօր դուրս է գրվել։ Նա հայտարարել է, որ արդեն լավ է զգում, խորհուրդ է տվել քաղաքացիներին զգույշ լինել, բայց և չվախենալ կորոնավիրուսից։
-
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։
-
Ղրղըզստանում կիրակի օրվա խորհրդարանական ընտրություններից հետո ցույցեր են, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, կան մի քանի հարյուր տուժածներ:
-
Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահը: