-
Չափազանցություն չի լինի ասելը, որ 2020 թվականը, միջպետական դիմակայությունների այլ խնդիրների շարքում, մոլորակն ասես հետ մղեց դեպի անցյալ, թեկուզ և բավական հեռավոր, երբ թուրքերը (ավելի ճիշտ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հանգուցյալ դարձած Օսմանյան կայսրությունը) օրինաչափ էին համարում ուրիշի գործերի մեջ «քիթ խոթելը»։
-
«Ամենքս մեր տղաների շորերն ենք հագնում, հոտ քաշում, ասում «ուխա՜յ», կարոտներս փոքր-ինչ առնում ու սպասում: Զանգի ենք սպասում, որ ասեն՝ մամ ջան: Այդքանն էլ մեզ բավարար է, որ հանգիստ լինենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է ստեփանակերտցի կինը:
-
Թե՛ գնորդը, թե՛ տնտեսավարողը վերանայելու են առք ու վաճառքի նախկինում ընդունված անհասկանալի ձևաչափը։ Ըստ ամենայնի, կվերանայվի նաև պետական քաղաքականությունը։ Թեմայի շուրջ իր պարզաբանումներն է ներկայացնում բիզնես կառավարման փորձագետ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
-
Ռուսական կիրակնօրյա գրեթե բոլոր կարևոր վերլուծականները սկսվեցին Արցախի մասին խիստ ծավալուն, երկա՜ր, մանրակրկիտ ռեպորտաժներով:
-
Հույս չունենաք, թե Եվրոպան կամ «մաչոյի» կերպարի մեջ մտած Մակրոնը,
մատը մատին են խփելու: Ոչինչ էլ չեն անելու:
-
Պատերազմի ժամանակ պետությունը մի քանի ուղղություններով է համառ մարտեր մղում։ Առաջնագիծ, որտեղ զինվորն է, թիկունք, որտեղ դիվանագիտությունն է, տեղեկատվական դաշտ, որտեղ լրատվամիջոցներն են և տեղեկատվական ոլորտի մասնագետները։
-
Թշնամուն թերագնահատել պետք չէ, առավել ևս, եթե այդ թշնամին մարդասպանի գենետիկ կոդ ունեցող Ադրբեջանն է ու ցեղասպան Թուրքիան։ Մեր բանակն այսօր միայնակ դիմակայում է մահ սփռող երկգլխանի ոսոխին, բայց ի՞նչ գնով։
-
Արդեն 9-րդ օրն է հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ է տալիս, խափանում Թուրքիայի աշխարհակալ ծրագրերը, իսկ այդ նույն աշխարհը, դիտորդի պես մի կողմ քաշված, ընդամենը չեզոք հայտարարություններ է անում։
-
...թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։
-
Ադրբեջանը և Թուրքիան շատ արագ պատասխանեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ արված կոչին: